
«Նարոդնիե Նովոստի»-ի հրապարակման համաձայն՝ տարեց մարդը կարող է առանց առողջությանը վնաս հասցնելու հաց ու շիլա ուտել միայն այն դեպքում, եթե նա ունի իդեալական քաշ եւ ածխաջրերի նյութափոխանակության լավ ցուցանիշներ եւ չունի ինսուլինի դիմադրողականություն։
Հացի եւ ածխաջրածնային այլ մթերքների փոխարեն մասնագետը տարեց մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ կաթնաշոռ, միս եւ ձու օգտագործել։ Ըստ մասնագետի՝ այս մթերքները իրենցից ներկայացնում են ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի ամենաճիշտ հավասարակշռությունը։ Նաեւ առողջությունը պահպանելու համար տարեցները պետք է ներքին օրգաններ ուտեն։
«Տարեցների մոտ խանգարվում է տարբեր հյուսվածքների վերականգնումը։ Հինգ հիմնական օրգանների՝ ուղեղի, լյարդի, թոքերի, երիկամների եւ սրտի համար ամեն օր պետք է կոնկրետ մթերքներից կերակուրներ ուտել»,- ասել է Մուխինան։