Ո՞ր մթերքներն են վնասակար տարեց մարդկանց համար Posted on December 13, 2021December 13, 2021 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՕԲՅԵԿՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ Է ԿԱՍԵՑՎԵԼ Գյումրիում տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդի հանդիպում(Տեսանյութ) «Տարվա թռչուն 2025» քվեարկության արդյունքներով ճանաչվել է հայկական ՈՐՈՐԸ «ՈՍԿԵ ԱՔԱՂԱՂ ՊԼՅՈՒՍ» ԱՊՐԱՆՔԱՆԻՇԻ ԹՌՉՆԱՄՍՈՒՄ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ Կումայրիի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտել(Տեսանյութ) Տարեց մարդիկ հակված են ինսուլինի դիմադրողության, քաշի ավելացման եւ շաքարախտի, ուստի այնպիսի մթերքներ, ինչպիսիք են հացը, շիլաները, ձավարեղենը եւ հացահատիկային արտադրանքները, կարող են վնասել նրանց: Այս մասին զգուշացրել է սննդաբան Մարիյա Մուխինան (Ռուսաստան)։«Նարոդնիե Նովոստի»-ի հրապարակման համաձայն՝ տարեց մարդը կարող է առանց առողջությանը վնաս հասցնելու հաց ու շիլա ուտել միայն այն դեպքում, եթե նա ունի իդեալական քաշ եւ ածխաջրերի նյութափոխանակության լավ ցուցանիշներ եւ չունի ինսուլինի դիմադրողականություն։Հացի եւ ածխաջրածնային այլ մթերքների փոխարեն մասնագետը տարեց մարդկանց խորհուրդ է տալիս ավելի շատ կաթնաշոռ, միս եւ ձու օգտագործել։ Ըստ մասնագետի՝ այս մթերքները իրենցից ներկայացնում են ճարպերի, սպիտակուցների եւ ածխաջրերի ամենաճիշտ հավասարակշռությունը։ Նաեւ առողջությունը պահպանելու համար տարեցները պետք է ներքին օրգաններ ուտեն։«Տարեցների մոտ խանգարվում է տարբեր հյուսվածքների վերականգնումը։ Հինգ հիմնական օրգանների՝ ուղեղի, լյարդի, թոքերի, երիկամների եւ սրտի համար ամեն օր պետք է կոնկրետ մթերքներից կերակուրներ ուտել»,- ասել է Մուխինան։ Post Views: 32 Spread the love