ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ԵՐԿԱՐԱՄՅԱ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ ՇԱՀԳԱԼԴՅԱՆԸ ԳՆՈՒՄ Է ԶԻՋՈՒՄՆԵՐԻ՞.

Չարենցավանում օրերս կայացավ  ավագանու  գարնանային նստաշրջանի վերջին նիստը, որից հետո ավագանին մեկնեց արձակուրդ:Սակայն ինչպես միշտ այս անգամ էլ բացառություն չէր, որ նիստը անցավ  լարված  մթնոլորտում:

Պարզ ասած՝  օրակարգում ընդգրկված էր  չորս  հարցեր , որից  մեկի   շուրջ հասունացավ  աղմուկ:Բանն այն է , որ  համայնքի  «ՔՊ » ընդդիմադիր ավագանին պահանջում էր հիմնավորում քաղաքապետից թե ի՞նչպես է ստացվում , որ քաղաքապետարանի և նրա ենթակառուցվածքների կարիքների  համար ինտերնետ ծառայություն մատուցող կազմակերպությունը , որը ստանում է  (տարեկան) շուրջ 380 հազար դրամ միաժամանակ հետևում է  տեխնիկական խնդիրներին , սակայն  տարիներով սպասարկումից հետո հանկարծ  հրաժարվում է տեխնիկական սպասարկումից , այն բանից հետո երբ ՔՊ կողմից  սկսվել է հետևողականորեն վերահսկողություն համայնքապետարանի յուրաքանչյուր օգտագործած լումայի  համար: Եվ  հիմա համայնքապետարանի  մերձավոր ընկերությունը դարձել է  ինտերնետ  ծառայության մատուցման տերը  և ուրիշ ոչ մի բանի հետ գործ ունենալ  չի ցանկանում:

Ի դեպ մենք զրուցեցինք նաև «ՔՊ»  ավագանու թիմը գլխավորող , Չարենցավանի համայնքապետի  իրական  թեկնածու՝  ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ, վերջինից փորձեցինք պարզել թե ինչպես է ստացվում, որ ինչպես ժողովուրդն է ասում  (ինքնամոռաց փառասեր)  Չարենցավանի երկարամյա ղեկավար Հ.Շահգալդյանը  և աշխատակազմը դարձել են զիջող, կառուցողական և հնազանդ օրենքի և հաշվետու ավագանու  առջև կառույց : ՔՊ թիմը ղեկավարող Գալստյանն էլ այս առումով բարձր և արդյունավետ համարեց իրենց թիմի աշխատանքները համայնքային նշանակության խնդիրները բարձրացնելու և դրանց լուծման ուղությունները  բացատրելու հարցում , մինչդեռ երկար տարիներ Շահգալդյանը իր թիմով մենակ է ղեկավարել և ավագանի չի եղել , ինչպես ուզել այնպես էլ արել է դա է հիմնական փոփոխությունը դեպի դրական տեղաշարժ, որ ՔՊ-ականները ձեռք են բերել համայնքի հանդեպ: Գալստյանը այս առումով ասաց,- «Գիտեք ճիշտ կլինի , որ մեր կատարած աշխատանքի  գնահատականը տա մեր  ազգաբնակչությունը »: Իսկ  համայնքապետարանի  աշխատանքները , որ հիմա գնում են զիջումների և կառուցողական ֆոնով դա այն բանի պատասխանն է ,  որ  ընդդիմադիր  ավագանին հետևողական է  Շահգալդյանի և նրա թիմի կողմից կատարած և առաջարկվող նախագծերին:Ուստի գործող երկարամյա համայնքապետ Շահգալդյանը աշխատանքները փորձում է ձևացնել կառուցողական և առողջ մթնոլորտում ի շնորհիվ ՔՊ զսպաշապիկ դարձած ավագանու:«Ես կարծում եմ  որ մենք ճիշտ և նպատակային հարցեր ենք բարձրացնում, մեր բարձրացրած հարցերը վերաբերվում են համայնքի առաջընթացի և նրա զարգացմանը , կանխում ենք նախկինում կատարված կոռուպցիոն սխեմաների կրկնումը, դրա համար էլ  նրանք  չէն ուզում և չեն կարող դեմ գնալ և ի վնաս աշխատել ու վարկաբեկվել սեփական  գործերի պատճառով ժողովրդի մոտ , նախկինում հանգամանքները այլ էր դրա համար էլ ազատ են եղել  և թույլ են տվել իրենց վարած  գործերում  ամեն ինչ»,-նկատեց Գալստյանը:Շարունակելով նույն միտքը   ՔՊ ավագանու թիմի առաջնորդն ասաց,-«Հիմա  համայնքում կա առողջ ընդիմություն և մենք հետևողականորեն շարունակելու ենք  լինել բոլոր աշխատանքներում ՝ համայնքի սոցիալական ծրագրերից, հատկացվող օգնություններից , մինչև տնտեսական ներդրումներ և համյանքին վերաբերվող ցանկացած խնդրում մենք մեր առաջարկությունն ու լուծումն ենք առաջարկելու ի շահ մեր Չարենցավանի և  նրա ազգաբնակչության»:

Հարցազրույցը՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

 

Spread the love