Պատերազմական իրավիճակն ու ամռան տապը չեն սպառնում «Բաղրամյանի ալրաղաց»-ի բնականոն աշխատանքներին.տնօրինություն

Պարենային անվտանգությունն  առաջնահերթ կարևորություն ունեցող գործոններից է յուրաքանչյուր երկրի  համար: Ժամանակ առաջ   ՍԱՏՄ-ն, որոշ  սպառողների  ահազանգերի հետքերով ստուգումներ էր անցկացրել «Բաղրամյանի ալրաղաց» գործարանում, ավելի պարզ սպառողները դժգոհել էին   «Բաղրամյանի ալյուրից», քանի որ «իբր» միջատներ էին հայտնաբերել ալյուրի մեջ: «Իբր» քանիոր ՍԱՏՄից անցկացված համապատասխան ստուգումները հերքել էին միջատների առկայությունը և իր հերթին գործարանի տնօրինությունը  ժխտել էր վերոհիշյալ տեղեկությունը: Ի դեպ ամռան այս տապին ավելանում են ռիսկերը  միջատների և այլ բակտերիաների վտանգի հավանականությունը մասնավորապես հատիկավորների և հացահատիկի կուլտուրաների մոտ, այս եղանակին մտահոգություններն ավելանում են և վերոհիշյալ   կեղծ պնդումները հերքելու կամ հաստատելու նպատակով  «Սպառողների Ասոցիացիա» ՀԿն նույնպես իր մասնակցությունը բերեց և դրա հետ կապված  փորձեց  ծանոթանալ   գործարանի  հացահատիկի և ալյուրի  պահպանման  և տարայավորման (պարկ) ինչպես նաև փաթեթավորաման ներկայիս պայմանների  հետ:Մենք զրուցեցինք  գործարանի պատասխանատուներից՝  Վ. Գասպարյանի հետ, ով մասնավորապես ասաց, որ ամեն բան հնարավոր է պատահել, ոչ  մի խնդիր չի կարող շրջանցել  երբևէ , սակայն գործարանում ամեն բան կարգին է՝  վստահեցրեց Գասպարյանը, «Յուրաքանչյուր երկու ժամը մեկ ստուգումներ են իրականացնում:Այդ ասեկոսեները վաղուց են եղել և ժամանակին էլ հերքվել են՝  վնասատու միջատներ և այլն… կարող են բնակարաններում հայտնվել օդի խոնավության և ժերմաստիճանի փոփոխման պատճառով, իսկ մենք ոչևէ աղերս չենք ունեցել և չունենք մինչ օրս նման դեպքերի հետ» ,-նշեց ղեկավարը:

Ասոցացիան  ևս ծանոթացավ պահեստավորման պայմաններինալյուրի և հացահատիկի պահպանման տարածքի ջերմաստիճանի, խոնավության և այլ  նորմերի հետ և  կասկածելի ոչ մի  խախտում չնկատեց: « Առավել ևս , որ  ալրաղացում ալյուրը մեկերկու օրից ավելի երկար չի մնում , ուստի  նմանատիպ խնդիրներ կամ առավել ևս միջատներ չեն կարող լինել»,-ասաց տնօրենը և շարունակեց այն միտքը, որ հանրապետության  առջև իրենք մեծ պատասխանատվություն ունեն և ցորենի պաշարները իրենք են պահպանում , սակայն այդ նյութական ծախսերի և դժվարին խնդիրների մասին դեռ ոչ ոք չի փորձել իրենց հետ խոսել և քննարկել որոշ հարցեր:

Մինչդեռ նախորդ տարի Ռուսուկրաինական պատերազմի սկզբնական փուլում  տարբեր հայտարարություններ եղան կապված   ՌԴից  ՀՀ մատակարարվող հացահատիկի նկատմամբ էնբարգոյի , սակագների բարձրացման և կոլապսային այլ սցենարների հնարավոր զարգացումների  ֆոն, բայց  այս ընթացքում ինչպես մեզ հետ զրույցում փաստեց , մեր հացահատիկի պահուստի պատասխաատու Գասպարյանը չի եղել  որևէ խնդիր որ չկարողանան հաղթահարել և հացահատիկ սահմանփակվի մեր հանրապետություն մտնել մինչև անգամ  բեռնատարների  Վերին Լարսի անցակետում եղած խնդիրները, վառելիքի գների բարձրացումն  այս ընթացքում չեն կարողացել խանգարել   կազմակերպությանը մեր  հանրապետություն անհրաժեշտ  քանակի և որակի հացահատիկ ներկրման պրոցեսին :

Ի դեպ կազմակերպության պատասխանատուի խոսքերով՝ այսօր մեր հանրապետությունն ապահոված է լավագույն ցորենի տեսակներով և պահանջված քանակներով , որը նախ և առաջ ունի  ռազմավարական և պարենային մթերքների  ցանկում առաջնային նշանակություն:

«Բաղրամյանի ալրաղաց»  գործարանի ձեռքբերումների և անելիքների շուրջ ամբողջական հարցազրույցին  կարող եք ծանոթանալ  «Զրույց»ի առաջիկա տպագիր համրում:

 ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

Spread the love