Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
Եռակողմ հանդիպմանը նախորդել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։
Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկում են Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի պատրաստումը, ինչպես նաեւ այլ հարցերի լուծման հնարավոր տարբերակները։ Բացի այդ, նախարարները նախատեսում են անդրադառնալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այլ կարեւոր թեմաների, այդ թվում տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը եւ սահմանազատմանը։
Եռակողմ ձեւաչափով բանակցություններից զատ՝ Լավրովը նաեւ առանձին հանդիպումներ կունենա Բայրամովի եւ Միրզոյանի հետ։ Երկկողմ շփումներում Լավրովը գործընկերների հետ կքննարկի ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական հարաբերությունների հրատապ հարցերը քաղաքական, առեւտրատնտեսական եւ հումանիտար ոլորտներում։