Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօր կայացած մամուլի ասուլիսին հնչած բազմաթիվ հարցերից հունից հանեց արցախցիների բողոքի և հոխորտանքի ձայնագրությունն ուղղված վարչապետին:
Արցախցի կինը հիշեցրեց լուսանկարը, որում Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը ներկայացրել էր իրենց այգում աճեցրած բանջարեղենից պատրաստված ընթրիքը եւ վրդովմունքով արձանագրեց, որ մինչ արցախցիները հացի խնդիր ունեն, նա նման լուսանկարներ է տարածում։
«Ի՞նչ ուտելիք է ցույց տվել կինս՝ մեր բակում աճած լոլիկ, բամիա, սմբուկ։ Ինչ-որ մեկն ուզո՞ւմ է ասել՝ հուլիսին Ղարաբաղում լոլիկ, սմբուկ, բամիա չկա, իսկ ինչո՞ւ չկա։ Դրանք որ աճել են, վրան ոչ բենզին ենք ծախսել, ոչ՝ սալյարկա։ Այսօր ցանկացած հողի վրա պետք է այդ ամեն ինչը լինի։ Սեւ խավիա՞ր է ցույց տվել, թե՝ էկզոտիկ ուտելիքներ։ Երբ որ իմ կինը Ստեփանակերտի նկուղներում ծվարած ծերերին էր փորձում ուտելիք հասցնել, քաղաքում կին ու տղամարդ շատ չկար։ Սա ի՞նչ պատվերով քարոզչություն է։ Մենք Ղարաբաղի համար որեւէ բան խնայե՞լ ենք։ Այդ նույն բարբառով բազմաթիվ երիտասարդներ Երեւանի սրճարաններում էին պատերազմի օրերին։ Նույն տրամաբանությամբ էլ Հայաստանում կարող են ասել՝ ով՞ է մեզ այս օրը գցել։ Դուք քաղաքական ակցիա եք անում, հարց չեք տալիս։ Ի՞նչ է՝մեր տանը բադրիջան եփվելու իրավունք չկա։ Հայաստանում պետք է բադրիջան չլինի՞, թե՞ տրանսպորտ չպետք է լինի։ Իմ ընտանիքը, Հայաստանը, ժողովուրդը ի՞նչ է խնայել Ղարաբաղի համար։ Նշեք մի բան, այս մունաթը ինչի՞ համար է։ Ինչու Ղարաբաղից չեն պահանջում գտնել Երեւանում սեփականություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներին»,- ասաց Փաշինյանը։
Հ.Գ.« Բայց ինչպես կարող են բազմաբանկարան շենքերում աճեցնել բանջարեղենային կուլտուրաներ, այն դեպքում , որ խոսքը գնում է հազարավոր մարդկանց մասին և Ստեփանակերտ քաղաքի, որ մի գրագետ մարդը կասեր նամն բան , գոնե տարրական գուղանտնեսությանից հասկացողը կփաստի , որ առանց ոռոգման ջրի բադրիջան չի աճում: Կամ վարչապետն ասում է գազ , բենզին ու սալյարկա պետք չէ բադրիջան աճեցնելու համար, այո բայց ջուր է պետք ու գախտնիք չէ , որ նույնիսկ խմելու ջուր չունենք Արցախում, Սարսանգի ջրամբարը վտանգված է, ցամաքում է: Գուցե վարչապետ Փաշինյանը տիրաապետում է անջուր բադրիջան ցանելու տեխնոլոգիային , թող ասի գուցե լուսնի վրա աճեցնելու մեթոդն էլ գիտի, բայց մենք չգիտենք:Էլ չենք ասում, որ բարձրահարկ շենքերում բադրիջան , ո՞նց են ցանում խոսքը գնում է Արցախի հանրապետության մասին , սա փողոցի խոսակցություն չէ , որ բադրիջանի լիության դեպքում սովը կպակասեր, եթե սա պետության ղեկավարի խոսք է ուրեմն մենք գործ ունենք շատ տխուր պատկերի հետ» -Արցախի բնակիչ:
Սեփական լրատվություն