Ազգային Ժողովի նախկին պատգամավոր՝ Իջևանի տարածաշրջանի Աչաջուր գյուղից Խաչատուր Քոքոբելյանի հոր առևանգման գործով դատավորն ինքնաբացարկ հայտնեց,
Հուլիսի 31-ին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Բերդ քաղաքի նստավայրում կայացավ ԱԺ նախկին պատգամավոր, նախկինում ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Սուրեն Մանուկյանի և 3 այլ անձանց գործով նախնական դատական նիստ։ Նրանք մեղադրվում են 2022թ․ հուլիսի 27-ին Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի 1-ին փողոցում գտնվող իր տնից, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Խաչատուր Քոքոբելյանի 84-ամյա հորը՝ Գրիշա Քոքոբելյանին առևանգելու,նրան Լոռու մարզի Ծաթեր գյուղ տանելու, այդ գյուղի բնակիչներից մեկից վարձակալած հյուրատանը մինչև 2022թ. օգոստոսի 2-ը մշտապես պահելու, նրան ազատելու համար 3 միլիոն դոլար գումար ստանալու պահանջով Խ. Քոքոբելյանին, «WhatsApp» հավելվածի միջոցով հաղորդագրություն ուղարկելու, նշված գումարից 20.000 ԱՄՆ դոլարն իրենց կողմից նախապես ուղարկված կրիպտոարժույթի հաշվին ստանալու համար։ Սուրեն Մանուկյանին և 3 այլ անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Սուրեն Մանուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, Ա.Քամալյանի նկատմամբ՝ տնային կալանքը։ Մ.Մուրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը, իսկ Թ.Պողոսյանի նկատմամբ խափանման միջոց չի կիրառվել՝ վերջինիս ազատազրկման մեջ գտնվելու պատճառով: Ուշագրավ է, որ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգում տեղեկություններ չկան այս գործով Բերդ քաղաքում կայացած նախնական դատական նիստի մասին։ Բերդ քաղաքում կայացած նախնական դատական նիստը հեռաձակվել է «Երկիր մեդիա» հեուստաընկերության ուղիղ եթերում: Սուրեն Մանուկյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարում, համարելով, որ իր հանդեպ հարուցված քրեական վարույթը սարքված է քաղաքական դրդապատճառներով։ Քրեական վարույթը քննող, Տավուշի մարզի առաջին ատյանի դատավոր Սամվել Մարդանյանը հուլիսի 31- նիստում ինքնաբացարկ է հայտնել, պատճառաբանելով, որ ամբաստանյալներից Մուրադ Մուրադյանի հոր՝ Ալբերտ Մուրադյանի հետ, ով 1900-ական թվականներին եղել է հակահետախուզության պետ, 1990-ականներից մինչ այժմ ինքն ընկերական հարաբերությունների մեջ է, ուստի այդ գործով չի կարող անաչառ դատավոր լինել։ Ս․ Մարդանյանն ինքնաբացարկի իր որոշումը կհանձնի Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահին , քրեական վարույթի քննությունը կհանձնվի այլ դատավորի։ Առաջիկայում այդ գործով, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջևան քաղաքի նստավայրում նիստեր կնշանակվեն։
Ի դեպ Քոքոբելյանների հայրենի գյուղում, Աչաջրում ՝ նրանց գործունեության մասին լեգենդներ են պտտվում …
![Հնարավոր է սա 1 person նկարն է](https://scontent.fevn6-5.fna.fbcdn.net/v/t39.30808-6/363774398_6642088785847628_6697499638605844524_n.jpg?stp=dst-jpg_p526x296&_nc_cat=107&ccb=1-7&_nc_sid=730e14&_nc_ohc=RWM5EK1Hy-kAX-uQEdk&_nc_ht=scontent.fevn6-5.fna&oh=00_AfB-kHEMp2vz6Pgh4TMQNdL_6s8v3H9Bzk0-5lSkgm6Gvg&oe=64D026B0)
Սեփական լրատվություն