Մոսկվայի քաղաքապետը հայտնել է ՌԴ մայրաքաղաքին երկու մարտական անօդաչուի մոտենալու փորձի մասին

Եղել է քաղաքը գրոհելու փորձ մարտական երկու անօդաչուների կողմից։ Երկուսն էլ խփվել են ՀՕՊ համակարգով։ Այս մասին իր Թելեգրամ-ալիքում գրել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

«Մեկը՝ Դոմոդեդովոյի շրջանում, մյուսը՝ Մինսկի խճուղում։ Ներկա պահին դրանց ընկնելու հետեւանքով տուժածների մասին տեղեկություն չկա։ Արտակարգ ծառայություններն աշխատում են տեղում»,- տեղեկացրել է Սերգեյ Սոբյանինը։

Spread the love