ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՆՈՐ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐ Է ՏՎԵԼ

Գեղարքունիքի մարզպետ՝ Կարեն Սարգսյանի ֆեսբուքյան էջից տեղեկանում ենք, որ   օգոստոսի 14-ին մարզպետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրի աշխատանքային հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում քննարկվեցին այն խնդիրները, որոնք առաջիկայում պետք է ստանան համապատասխան լուծումներ։
   Մարզպետը նշում է՝ «Նախ անդրադարձա ՀՀ կառավարության օգոստոսի 11-ի նիստի ավարտին ՀՀ Վարչապետի կողմից առաջ քաշած խնդիրներին, որոնք առնչվում էին ճանապարհների սպասարկման որակի բարելավմանը և կառավարության աջակցության ծրագրերի իրազեկվածության բարձրացմանը։
Հանձնարարեցի խիստ հետևոողական լինել, որպեսզի պետական աջակցության բոլոր ծրագրերի մասով իրականացվեն հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքներ՝ ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց կառավարության աջակցության բոլոր ծրագրերի մասին տեղեկատվություն տրամադրել մարզային հեռուստաընկերությանը, ինչի արդյունքում ավելի մեծ թվով շահառուներ հնարավորություն կունենան ժամանակին օգտվել այդ ծրագրերից» , նշելով պարոն Սարգսյանը հավելել է՝ «Հանձնարարել եմ խստորեն հետևել ՀՀ կառավարության կողմից ընդունված բոլոր որոշումների լիարժեք կատարմանը։
Գեղարքունիքի մարզում մշակութային կյանքի աշխույժացման նպատակով հանձնարարեցի համապատասխան գրությամբ դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ Գեղարքունիքի մարզում թատրոնի երկամսյակ հայտարարելու համաձայնություն ստանալու և այդ ժամանակահատվածում Գավառի թատրոնում մեկշաբաթյա պարբերականությամբ ութ ներկայացում բեմականացնելու համար»։
Ի դեպ խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև մարզում բերքահավաքի աշխատանքների ընթացքին, հացահատիկի իրացման խնդիրներին, հացահատիկահավաք կոմբայնների գործունեությանը, խոշոր և մանր եղջերավոր անասունների համարակալման ուղղությամբ տարվող աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր։
Տեղեկատվություն ներկայացվեց մարզում 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ և նշվեց, որ ծրագրերի մասով մրցույթները հայտարարված են, պայմանագրերը կնքված, այս պահին ընթացքի մեջ է համաձայնագրերի կնքման գործընթացը։
Վերջում նկատենք , որ աշխատանքային շաբաթվա սկզբի խորհրդակցությունը  եզրափակվել է   նաև այն քննարկումներով , որոնք տեղ են գտել   նախորդ խորհրդակցությանը տրված հանձնարարականների կատարման ընթացքին վերաբերող մի շարք հարցերով, և ի լրացումն տվեցի նոր հանձնարարականներ , ասված էր հաղորդագրության մեջ։
Լրատվություն
Spread the love