ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնականը կայցելի Երևան

ԱՄՆ պետքարտուղարի հյուպատոսական հարցերով օգնական Ռենա Բիթերը օգոստոսի 21-28-ը կայցելի Երևան, Ամման և Կահիրե, ասված է ԱՄՆ պետքարտուղարության տարածած հայտարարության մեջ:

«Ուղևորության ընթացքում պետքարտուղարի օգնականը կհետևի ԱՄՆ հյուպատոսությունների աշխատանքին և կհանդիպի այս երկրներում իր պաշտոնակիցների հետ՝ ընդգծելու մեր խորը և կայուն հանձնառությունն՝ ուղղված դրսում ապրող ԱՄՆ քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և Միացյալ Նահանգներ օրինական ճանապարհով այցելությունների դյուրացմանը»,- նշված է դրանում։

Spread the love