Կառուցվող դպրոցից գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ

Օգոստոսի 22-ին, ժամը 11.46-ին, ոստիկանության Գեղարքունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից Վարդենիսի բաժին ստացվել է հաղորդում. Շատջրեք գյուղի նորակառույց դպրոցի բանվորը հայտնել էր, որ գիշերը կոտրել են պահեստի դռան կողպեքն ու գողացել շինարարական գործիքներ: Հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գողացել են ջրի պոմպ և չորս պարկ ցեմենտ:

Վարդենիսի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 25-ին, ժամը 11.45-ին, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 59-ամյա մի տղամարդ: Նա խոստովանել է, որ դպրոցից գողությունը կատարել է ինքը:

Գողոնը հայտնաբերվել է: Տղամարդը ներկայացվել է Վարդենիսի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Spread the love