Երևանի կենտրոնում բնակարանների գները հունիսին շարունակել են բարձրանալ, իսկ բնակարանների հետ կապված գործարքների թիվը պակասել է 40 տոկոսով։ Նման տվյալներ է հրապարակել Համաշխարհային բանկը պարբերաբար թողարկվող տնտեսական զարգացման ամփոփագրում։
Ըստ աղբյուրի, անշարժ գույքի գները համադրելի են եղել 2022 թ. մակարդակին` չնայած փոքրաթիվ գործարքներին:
Երևանում բնակարանների վարձակալության ցուցանիշը մի փոքր բարելավվել է մայիսին և հունիսին` թերևս պայմանավորված զբոսաշրջային սեզոնով: Հունիսին և հուլիսին գրանցվել է գների աննշան անկում, համապատասխանաբար, 0.5 և 0.1 տոկոս, ինչի պատճառով հուլիսին միջին գնաճը հասել է 3.6 տոկոսի: