«Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես, Բաբոն սպասումա…». կանայք կառավարության շենքի մոտ ակցիա են անցկացնում

«Բաբոն տեր ա» նախաձեռնության անդամները կառավարության շենքի մոտ լուռ ակցիա են իրականացնում՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից «չհանձնել հայրենիքը, չպառակտել ազգը»:

Նախաձեռնության խորագիրն է «Մանդատ չունես»: Կանայք ձեռքերում պահում են «Մանդատ չունես՝ պատմական հիշողությունը ջնջես», «Մանդատ չունես՝ ազգ պառակտես», «Մանդատ չունես՝ հայրենիք հանձնես», «Մանդատ չունես՝ Արցախ հանձնես» գրառմամբ պաստառներ:

«Մեր նախաձեռնությունը միավորում է  տարբեր տարիքի, տարբեր մասնագիտութունների կանանց Արցախը հայկական պահելու վճռականության շուրջ։ Մենք վերահաստատում ենք անկախության հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ ՀՀ ստանձնած հանձառությունը։ Նկատում ենք, որ ներկայիս իշխանությունների կողմից իրականացվող բանակցությունները, դրանից  բխող դավադիր գործողությունները միտված չեն ի շահ Հայաստանի,  ի շահ Արցախի, հետևաբար եկե ենք այստեղ բարձրաձայնելու մեր խոսքը «Մանդատ Չունես» խորագրի ներքո»,- լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Նաիրա Մարգարյանը։

Նա նշեց, որ դա արդեն վաղուց բոլորն էլ նկատել են, պարզապես իրենք եկել են հանրային հայտնել։

«Ներկայիս իշխանությունները ոչ միայն չեն կատարում իրենց պարտավորությունները, գիտենք, որ դրժել են իրենց նախընտրական ծրագիրը, որի դիմաց ստացել են քվել, հետևաբար այսօր այս իշխանությունները չեն ներկայացնում իրենց ընտրողներին։

Այստեղ ենք ասելու, որ այս իշխանությունները  Արցախը հանձնելու իրավունք, լիազորություն մանդատ չունեն։ Մանդատ չունեն նաև պատմություն կեղծել, բանակ քանդել, մեզ բարոյազրկել, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում լքել, սոված թողել… Այս շարքը կարելի է  անվերջ շարունակել, բայց  եկել ենք այստեղ ասելու՝ այս իշխանություններn ուղղակի մանդատ չունեն»,- ասաց Ն. Մարգարյանը։

Նա համոզված է, որ իրենց պայքարը հանգուցալուծման հասնելու է, միանալու են իրենց հանրության շատ շերտեր։

Spread the love