Ադրբեջանում դատում են օտարերկրյա հատուկ ծառայությունների հավաքագրած հերթական լրտեսին։
Մոհամադ Գաեդին մեղադրյալի աթոռին է, հայտնում է APA-ն։ Գործով նյութերն ուղարկվել են Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։
Հաղորդվում է, որ հավաքագրված իբր բազմաթիվ ապացույցների հիման վրա պարզվել է, որ Գաեդին «օտարերկրյա հետախուզական ծառայության ցուցումով հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ՝ դրանք ի վնաս Ադրբեջանի անվտանգության օգտագործելու համար, այդ թվում՝ անձնական տեղեկություններ Ադրբեջանի իրավապահների մասին՝ փորձելով նրանց հետ անձնական կապեր հաստատել և օտարերկրյա պետության հետախուզական գործակալության հետ գաղտնի համագործակցության մեջ ներգրավել»։ Գաեդիի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «լրտեսություն» հոդվածով, դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը։