Բրիտանացի բլոգերը զգուշացրել է Crocs-ի անսպասելի վտանգի մասին

Բլոգեր Օլիվիա Ջիլի դուստրը վտանգի առաջ է կանգնել Crocs ապրանքանիշի կոշիկներով հանրությանը ներկայանալուց հետո։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

Օլիվիա Ջիլն անձնական բլոգում պատմել է, որ դստեր հետ քայլել է առեւտրի կենտրոնով: Դուրս գալու համար դուստրն ընտրել է վարդագույն Crocs-ներ։ Նրա խոսքով, երբ շարժասանդուղքով հասել են ճանապարհի կեսին, կոշիկներից մեկը խրվել է առկա անցքի մեջ։

«Բարեբախտաբար, ես անմիջապես դուրս քաշեցի նրա ոտքը: Սարսափելի էր։ Ես ուզում եմ զգուշացնել մյուսներին, որ իրենց երեխաներին հեռու պահեն շարժասանդուղքի եզրերից», – ասել է Ջիլը հրատարակությանը։

Նա նաեւ հրապարակել է Crocs-ի լուսանկարները, որոնց առջեւի հատվածի մի մասը վնասվել է:

«Նույնը պատահեց տղայիս հետ անցյալ շաբաթ առեւտրի կենտրոնում», «Երկու շաբաթ առաջ աղջիկս կոտրեց իր կոճը շարժասանդուղքներից մեկի վրա», «Գիտե՞ք, որ Disney World-ում մարդկանց թույլ չեն տալիս շարժասանդուղքների վրա նստել հենց այս պատճառով»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։

Spread the love