ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնակատար Յուրի Կիմը կոչ է արել բոլոր կողմերին միավորվել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը լուծելու համար:
«ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ զրույցի ժամանակ մեր լուրջ մտահոգությունն եմ հայտնել Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակի վերաբերյալ:
Այսօր բոլորս կողմերը պետք է միասին աշխատեն, որպեսզի անհապաղ և միաժամանակ բացվեն Լաչինը և այլ երթուղիներ՝ ծայրահեղ անհրաժեշտ մարդասիրական բեռները Լեռնային Ղարաբաղ հասցնելու համար»,- գրել է Յուրի Կիմը։