44 օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը` Գարիկ Գալեյանին այսօր ձերբակալել են, գրում է «Հրապարակը»:
Նա գտնվում է ձերբակալվածների պահման վայրում:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է թմրանյութի քրեական գործի շրջանակներում։
«Բայց հատկանշական է, որ այս ձերբակալությունը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ «Որդիների կանչ» ՀԿ-ն Երևանի ավագանու ընտրություններում սատարում է «Մայր Հայաստան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թևանյանին։
Ակնհայտ է դառնում, որ քաղաքական իշխանությունները Գալեյանին որոշեցին ձերբակալել հենց այս հայտարարությունից հետո»,-գրել է կայքը: