Գլխավոր դատախազությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի խախտումների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների, ստացված հաղորդումների կամ ահազանգերի 11 դեպքերից 6 հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։
Նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:
Անդրադառնալով իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին 30-40 համայնքային աշխատողներին բերելու մասին տեսանյութին, Դատախազությունից հաղորդեցին, որ այն ուղարկվել է Ոստիկանություն՝ ստուգողական գործողությունների: