Սեպտեմբերի 13-ին Հայաստանի առանձին հատվածներում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 4 օրերին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13+15, վաղը ցերեկը՝ +20+22։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +14+18,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +9+11, ցերեկը՝ +16+18,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +12+16,
Լոռիում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +14+17,
Տավուշում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +13+16,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,
Արարատում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +22+24,
Արմավիրում՝ գիշերը՝ +11+14, ցերեկը՝ +21+23,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +11+13,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +16+20,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+12, ցերեկը՝ +12+15,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +16+19։