2022 թվականի այս օրը Ադրբեջանը հարձակում սկսեց ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը այսօր հիշեցրեց այս մասին:
«Մեկ տարի առաջ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվեց հարձակման, որի հետևանքով մենք ունեցանք 200-ից ավելի զոհ: Առաջարկում եմ 1 րոպե լռությամբ հարգել զոհերի հիշատակը»,- նշեց Սիմոնյանը:
Հիշեցնենք` ըստ ՀՀ քննչական կոմիտեի վերջին տվյալների` Ադրբեջանի կողմից իրականացրած ագրեսիայի հետևանքով հայկական կողմից զոհվել է 224 անձ, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։