Մայրաքաղաքի ընտրություններին ընտանիքի անդամներից հաճախ ընտրել են տարբեր քաղաքական ուժերի(ֆոտոշարք)

Այսօր ՝ սեպտեմբերի 17-ին,  կայացավ Երևանի ավագանու ընտրությունները:Ժամը 20:00 -ին փակվեց   մայրաքաղաքի բոլոր  475 ընտրատեղամասերը:Ինչպես և  կանխատեսվում էր  ըստ անկախ սոց. հարցումների՝  սպասվող ընտրությունների արդյունքները  և ժողովրդի տրամադրությունը շատ պասիվ է լինելու  ընտրություններին մասնակցելու համար, որն էլ ենթադրում է  քաղաքացիների  ցածր մասնակցությամբ:Եվ ահա 800 հազարից ավելի մայրաքաղաքում  ընտրության իրավունք ունեցողներից , իրենց ընտրական  իրավունքը իրացրել են 28,46%-ը: ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նույնիսկ չխուսափեց ՝ արձագանքեց, որ իրապես  աննախատեպ էր այս մայրաքաղաքի ավագանու այս ընտրությունները իր պասիվությամբ:

progressarmenia.com -ը և <<Զրույց>> թերթը այսօր շրջեց մայրաքաղաքի ընտրատեղամասերում և ականատես եղավ ՝ Շենգավիթ  վարչական տարածքի  թիվ.8/29 ընտրատեղամասում , մի աննախադեպ դատարկ ընտրատեղամասի,  որտեղ ժամը 16:40 -ի դրությամբ 1768 ընտրական իրավունք ունեցող  քաղաքացիներից  մասնակցել են ընդամենը 382-ը:Ի դեպ քաղաքացիների հետ մեր զրույցից պարզ  դարձավ, որ շատերը այսօր գնացել  են (գերեզմանատուն սուրբ խաչ)  խաչվերաց տոնին և տրամադրված չէին ընտրատեղամաս գալ: Իսկ շատերն էլ՝  մայր ու աղջիկ, տատ ու թոռ չէին հասկանում իրար: Պարզ ասած մեկ տան անդամները բոլորովին  տարբեր  քաղաքական հայացքներ ունեյին ընտրում էին տարբեր ուժերի և այս առումով ընտրատեղամասում քվեատուփի մոտ վիճում էին միմյանց հետ:Ժամը ՝ 20:00 դրությամբ 8/29 ընտրական իրավունք ունեցող 1768 քաղաքացիներից մասնակցել են 518 անձ:

Հիշեցնենք , որ մայրաքաղաքի ավագանու ընտրություններին  գրանցվել  են 13 քաղաքական կուսակցություններ և մեկ կուսակսությունների Դաշինք:

Կարինե Սարգսյան

Spread the love