Արցախի ճակատագրով մտահոգ քաղաքացիները, որոնք անհնազանդության ակցիաներ են կազմակերպում Երևանի տարբեր հատվածներում, այնուհետեւ կառավարության մոտ, արդեն հեռանում են կառավարության շենքի մոտից:
Նշենք, որ իրավիճակը կառավարության մոտ լարվեց, ոստիկանները բերման ենթարկեցին 46 քաղաքացիների:
Ցուցարարները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ինչպես նաև իշխանություններից պահանջում են Հայաստանում ընդունել տեղահանված արցախցիներին։
Անդրանիկ Թևանյանը հայտարարել է, որ վաղը առավոտյան 7:30-ին անհնազանդության ակցիաները մեկնարկելու են, փակելու են ինչպես փողոցներ, այնպես էլ խաչմերուկներ՝ կաթվածահար անելով երթևեկությունը: Ընդդիմադիրները կոչ են արել վաղվանից դասադուլ և գործադուլ հայտարարել:
Նշենք, որ վաղը՝ 11:00-ին սպասվում է նաև կառավարության նիստ, և քաղաքացիները պատրաստվում են 10:00-ից շրջափակել կառավարության շենքը: