Կառավարությունը 482,6 մլն դրամ ուղղեց ԿԳՄՍՆ-ի կապիտալ ծրագրերին՝ երեք հիմնական ուղղություններով

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 22-ի նիստում որոշեց 482 մլն 600 հազար դրամ ուղղել  ԿԳՄՍ նախարարության կապիտալ ծրագրերին երեք հիմնական ուղղություններով:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացնելով որոշումը նշեց, որ նախագծով նախատեսվում է ապահովել մի շարք կրթական, մշակութային և մարզական հաստատությունների շինարարական աշխատանքների կատարումը և դրանց համար անհրաժեշտ նախագծումը, ինչպես նաև գույքային հագեցվածության բարելավումը:

Նախարարը տեղեկացրեց, որ այս որոշմամբ համապատասխան միջոցներ կհատկացվեն Վայոց ձորի մարզի Եգեգիս համայնքի Շատին բնակավայրում մանկապարտեզ ունենալու համար:

«Տարիներ շարունակ այս խնդիրը կար, և հիմա կունենանք 250 տեղանոց մանկապարտեզի հնարավորություն: Երկար ժամանակ հողահատկացման խնդիր կար. դա վերջապես կարգավորված է»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի սովորության համաձայն թվարկեց, թե որ ծրագրերին է վերաբերում այս որոշումը:

Spread the love