20 համայնքում 30 սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. 1,8 մլրդ դրամ կհատկացվի 8 մարզպետների աշխատակազմերին

ՏԿԵՆ-ն առաջարկում է 1 միլիարդ 800 միլիոն դրամ հատկացնել 8 մարզպետների աշխատակազմերին, որպեսզի իրականացվեն 20 համայնքների 30 սուբվենցիոն ծրագրեր: Այդ մասին նախագիծը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին ներկայացրեց նախարար Գնել Սանոսյանը:

Ըստ ՏԿԵՆ ղեկավարի՝ Արագածոտնի մարզում 2 ծրագիր կիրականացվի, արժեքը՝ 42 միլիոն դրամ, Արմավիրի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 12,5 միլիոն դրամ, Գեղարքունիքի մարզում՝ 4 ծրագիր, 307 միլիոն դրամ, Լոռու մարզում՝ 6 ծրագիր, արժեքը՝ 347 միլիոն դրամ, Կոտայքի մարզում՝ 8 ծրագիր, արժեքը՝ 503 միլիոն դրամ, Շիրակի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 124 միլիոն դրամ, Սյունիքի մարզում՝ 2 ծրագիր, արժեքը՝ 173 միլիոն դրամ, Տավուշի մարզում՝ 4 ծրագիր, արժեքը՝ 289 միլիոն դրամ:

«Նախագծի ընդունմամբ հունվարի մեկից Կառավարությունը 17 միլիարդ 116 միլիոն դրամ կվճարի սուբվենցիոն ծրագրերի համար»,- ասաց նախարարը:

«Սկսում ենք Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքից, որը եզդիաբնակ է»,- ընդգծեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, ապա թվարկեց բոլոր այն համայնքներն ու հասցեները, որտեղ նախատեսվում է իրականացնել աշխատանք:

Spread the love