Սեփական մեքենա չունեցողները հնարավորություն կունենան գրանցվել և Հայաստան տեղափոխվել ավտոբուսներով. Շտաբ

Տեղեկացնում ենք, որ ՀՀ տեղափոխվել ցանկացող և սեփական տրանսպորտային միջոց չունեցող քաղաքացիներն առաջիկա օրերին հնարավորություն կունենան գրանցվել և տեղափոխվել ավտոբուսներով։ Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Հաշվի առնելով Ստեփանակերտ-Գորիս ճանապարհով վիրավորների և սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով տուժած մեր հայրենակիցների շտապ բուժօգնություն ստանալու կարիքը` կոչ ենք անում սեփական տրանսպորտային միջոցներով առայժմ չմեկնել դեպի ՀՀ, քանի որ մեզ համար առավել թանկ է մարդկային կյանքը, որի փրկության գործում դուք կարող եք ունենալ ձեր ներդրումը։

Հավատացե՛ք, որ նաև ձեր գործողություններից է կախված վիրավորների ճակատագիրը։

Խնդրում ենք ամենայն պատասխանատվությամբ մոտենալ հարցին` ցուցաբերելով բարձր պատասխանատվություն և հանդուրժողականություն։

Spread the love