ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄՅՆՔԱՊԵՏԸ ՈՒՇԱԴԻՐ Է ԲՌՆԱԳԱՂԹԱԾ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԵՑՈՒԹՅԱՆԸ՝ ԱՅՍՕՐ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԵՑԱՎԱՅՐԵՐ(ֆոտոշարք)

 Արարատի մարզը  Լեռնային Ղարաբաղից  տեղահանված մեր հայրենակիցներին  բնակարանների և կացարանների ապահովմամբ երկրորդն է  հանրապետությունում: Մասնավորապես կացարանների տեղաբաշխման հետ կապված մեծ աշխատանք է կատարում Արտաշատ համայնքը նրա ղեկավար՝ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ գլխավորությումբ:
 Արտաշատի համայնքապետարանում ձևավորված հաշվառման կենտրոնում արդեն 5-րդ օրն է վաղ առավոտից մինչև ուշ գիշեր ընդունում, հաշվառում, ապա նաև զբաղվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին համայնքի տարածքում տեղավորելու գործընթացով:
Համայնքապետարանն աշխատում է արտակարգ ռեժիմով, ձևավորված աշխատանքային խմբերը գործում են շուրջօրյա:
  Արտաշատի մեր գործընկերների փոխանցմամբ՝ վերոհիշյալ   աշխատանքների ընթացքին մշտապես հետևում է համայնքի ղեկավար ԿԱՌԼԵՆ  ՄԿՐՏՉՅԱՆԸ, ով անձամբ է լինում ինչպես հաշվառման կենտրոնում, այնպես էլ ժամանակավոր կացարաններում, հետևում դիմավորման, հաշվառման, տեղավորման ողջ գործընթացին:
Այս պահի դրությամբ Արտաշատում արդեն հաշվառվել է 440 ընտանիք, 2100 անձ:
  Այսօր Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի դահլիճում ժամանակավոր ապաստանած բնակիչներին է այցելել համայնքի ղեկավարը, զրուցել վերջիններիս հետ, հետևել կեցության, սննդի և  առաջնային այլ կարիքների ապահովման պայմաններին, տվել է անհրաժեշտ հանձնարարականներ:
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Spread the love