Հայաստանի տարածքում հոկտեմբերի 4-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 5-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։ Հոկտեմբերի 5-ի ցերեկը, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-6-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, 5-9-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 4-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 14-17 մ/վրկ արագությամբ։ Հոկտեմբերի 5-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7 +9, վաղը ցերեկը՝ +17 +19։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +12+16,
Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +11+14,
Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +15+17,
Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +11+14,
Լոռիում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +15 +19,
Տավուշում՝ գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +18+22,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +11+13,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +15+18,
Արարատում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +19 +21,
Արմավիրում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +18+20,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +10+12,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +17+19,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +18+21,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +12+15: