«որևէ խաղարարար առաքելություն մեզ այցի չգա ու մեզ «չփրկի»».Արսեն Քարամյան

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության  նախկին տեղակալ Արսեն Քարամյանը իր ֆեսբուքյան էջում գրում է ՝ «Նկարում պատկերված է Ռուանդայում իրականացված ցեղասպանության զոհերի գանգերը: Այս գրառմանս նպատակը նկարի հրապարակումը չէ բնավ, այլ դեպքերի ընթացքը շատ հպանցիկ ներկայացնելը: Եվ այսպես՝ Ռուանդան Արևելյան Աֆրիկայում պետություն է՝ շուրջ 7,5 մլն բնակչությամբ: Բնակչության էթնիկ կազմի ճնշող մեծամասնությունը հութուներն են, որոնց հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, իսկ փոքրամասնություն կազմողները՝ թուտսիները քաղաքային բնակչությունն է՝ առավել բարեկեցիկ և կրթված հատվածը: 1994 թ-ին գարնանը կործանվում է Ռուանդայի նախագահի ինքնաթիռը (կարծիք կա, որ ոչ պատահական), որից հետո ձևավորվում է ժամանակավոր կառավարություն բաղկացած բնակչության մեծամասնություն կազմող հութուներից: Ամիջապես սրանից հետո երկրում ծայր են առնում քաղաքացիական հուզումներ և բախումներ երկու էթնիկ խմբերի միջև, և իշխանության եկած հութուները սկսում են մասսայական սպանդը թուտսիների (տարբեր գնահատականներով սպանվում են 700.000-1.000.000 մարդ՝ հիմնականում թուտսիներ): Հատկանշական է, որ Ռուանդայում մինչև ժամանակավոր կառավարության ձևավորումը՝ դեռևս 1990-ականներից ծայր առած ներքաղաքական անկայունությունները և բախումները զսպելու նպատակով, ՄԱԿ-ի մանդատով երկրում տեղակայվել էին խաղարարար առաքելություն իրականացնող զորախումբը՝ բաղկացած Կանադական, Բելգիական և Ֆրանսիական համակազմից, որոնք ոչ միայն որևէ զսպող դերակատարում չեն ստանձնում շուրջ երեք ամիս ընթացող սպանդի ժամանակ, այլև ուղղակի կրավորական դիտորդ են դառնում 20-րդ դարի մարդկային մեծագույն ողբերգությանը: Գրառմանս նկապատկը ստորև է՝
որևէ տեղ, որևէ կոնֆլիկտի ժամանակ ինձ հայտնի չէ գեթ մեկ դեպք, երբ խաղարար առաքելություն ասվածը լինում է արդյունավետ: Ու սա մեկ պարզագույն պատճառ ունի՝ խաղարարարը իր թաքնված շահերն ու նպատակներն ունի և ըստ էության կոնֆլիկտի քողարկված կողմն է ընդամենը, ընդ որում կարող է գործել ոչ միայն քո շահերի համար, այլև նաև հակառակորդի՝ կախված ումից ինչ ակնկալիք ու շահերի համընկնում ունի, և սա միանգամայն լեգիտիմ վարքագիծ է (բարոյականությունը այստեղ տեղին չէ):
Պետականություն ունենալու, կամ ավելի շուտ պահպանելու հրամայականն է՝ իրերի դասավորության այնպիսի վիճակի հասնել (բարդագույն խնդիր է անշուշտ), որ որևէ խաղարարար առաքելություն մեզ այցի չգա ու մեզ «չփրկի», հակառակ դեպքում անընդհատ «փրկվելու» ենք: Ես հակառուս չեմ, արևմտամոլ չեմ, ես հայ եմ, և անկեղծորեն ցանկանում եմ ապավինել միայն իմ ուժերին, գործեմ բացառապես իմ ուժերի տիրույթում ու հնարավորությունների շրջանակում»-եզրափակում է նա:
Spread the love