Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիների շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման դեպքեր են գրանցվել. ՄԻՊ-ի հայտարարություն

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ Հայաստանի տարբեր մարզերում իր կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների նախնական արդյունքները։

ՄԻՊ-ից հայտնում են, որ պաշտպանը կոնկրետ փաստերով անդրադարձել է Ադրբեջանի կողմից թույլ տված մարդու իրավունքների միջազգային իրավունքի և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներին, մասնավորապես քաղաքացիական բնակավայրերի և ենթակառուցվածքների, խաղաղ բնակչության թիրախավորումների, արդյունքում քաղաքացիական բնակչության շրջանում մահվան դեպքերի, խոշտանգումների վատ վերաբերմունքի այլ ձևերի դրսևորումներին։

Փաստագրվել են ադրբեջանական ագրեսիայի արդյունքում քաղաքացիական անձանց շրջանում մահվան, մարմինների անարգման, անդամահատման ու այլ դեպքերի մասին տեղեկություններ, ներկայացվել են փաստերը հավաստող լուսանկարներ։

Spread the love