ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի հրապարակած վերջին տվյալներով Արցախից՝ Հայաստանի սահմանն է հատել է 100 632 բռնի տեղահանված մեր հայրենակիցներ: Ըստ որոշ տեղեկությունների Ղարաբաղում մնացել են շուրջ 40 հայեր և մի շարք հայրենակիցներ, ովքեր հաշմանդամ են կամ չեն կարողացել տեղահանվել: Այս ֆոնին մեզ համար միջազգային դերակատարություն ունեցող երկրներից Ֆրանսիայից, ԱՄՆ-ից հնչում էին հայտարարություններ, արցախահայրերի ինտեգրացիայի մասին Ադրբեջանի կազմում նրանց արժանապատիվ կյանիքի իրավունքը պահպանելու , անվտանգության երաշխիքների և էլի մի շարք պայմանների մասին , որի մասին ևս հաստատեց մեր վարչապետը դեռևս սեպտեմբերի 19-ից հետո տեղի ունեցած Ադրբեջանի ագրեսիայից հետո: Սակայն բռնագաղթած մեր արցախահայերի հետ վերադարձի նույնիսկ դրա հնարավորության մասին օրերս «Զրույց»-ի հարցմանն ի պատասխան ԱԺ «ՔՊ» պատգամավոր Արման Եղոյանը ասաց,- «Ներկա ռազմաքաղաքական իրավիճակում շատ դժվար եմ ես դա պատկերացնում:Ես չգիտեմ թե 10 տարի հետո ինչ կլինի, բայց այսօր ես դա չեմ պատկերացնում»:
Իսկ թե ինչպես են արցախահայերի ինտեգրացիան ադրբեջանացված Ղարաբաղում տեսնում այս փուլում խրհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» դաշինքից պատգամավոր տիկին Լիլիթ Գալստյանը, ով մեզ հետ զրույցում այդ մասին շատ հակիրճ ասաց,- «Նախ ես ինտեգրացիա բառը չէի օգտագործի իմ բառապաշարում՝ քանի-որ ինձ համար ինտեգրացիա չի արցախցին ապրում է իր հայրենիքում հազարամյակներով իր պատմական հողի վրա:Ինչպես կարող է լինել իր սեփական հողի վրա ապրողը խոսել կյանքի և ինքնորաշման իրավունքի ձեռք բերման մասին և եթե «ՔՊ»-ականները այդպես (հիտլերյան) սկզբունքով են մածում, որ այլևս այնտեղ ծրագրեր չպետք է իրականացնեն դա դավաճանական գործողութանը հաջորդող դավաճանական մտքերն ու նախադասություններն են դրանք:Իր սեփական հողում վերահաստատվելով ի պատասխան բռնի տեղահանություն եվ եթե մենք նորմալ պետություն ունենայինք ՝ եվ մենք չունենք այն, դավաճանական այն խմբակը , որը դավաճանություն է իրականացնում, բացարձակապես ոտնահարելով (թքած ունենալով) մեր ազգային շահերի վրա:Նա չի կարող դա իրականացնել , բայց նախ և առաջ մենք այս պահից սկսած պետք է սկսենք իրավական գործընթացներ հիմնավորելու Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը, էթնիկ զտումները, իրավունքները՝ սեփականության իրավունքները, կյանքի իրավունքը:Սակայն այսօրվա դավաճան իշխանություններն ուղիղ մեղսակից ու հանցակից են կատարված ցեղասպանությանը:Քանի-որ այսօր ջնջելով ու փակելով այդ թեման նրանք ըստ էության դարձան ցեղասպանության մասնակիցներ:Նորմալ հայը քաղաքական միտք և ազգային տեսլական ունեցողը դրա հետ չի կարող հաշտվել , որովհետև մենք իրավատեր ենք մեզ հետ տեղի ունեցածը ցեղասպանություն էր , բռնի տեղահանություն և պետք է մեր իրավունքները պաշտպանենք»-նշեց պատգամավորը:Շարունակելով արցախահայերի վերադարձի թեման՝ պատգամավորն հավելեց,- «Այդ հեռանկարը ես տեսնում եմ ուժեղ Հայաստանի, ազգային շահը հետապնդող քաղաքական վերանախավ ունեցողի պայմաններում, և արժեքային համակարգով ազգային և պետական շահերով առաջնորդվող տեսլական ունեցողով , սակայն քանի դեռ կա այս խմբակը ուրացավ մեր ազգային ու պետական շահը , հիմա դա անհնր է»-եզրափակեց պատգամավորը:
Ի դեպ սեպտեմբերի 19-ի Արցախի դեմ սանձազերծած պատերազմից հետո Ադրբեջանն անցել է Արցախը յուրացնելու հաջորդ փուլին՝ Արցախի հայ բնակիչների «ինտեգրացիայի» համար աշխատանքային խումբ են ստեղծել, որը զբաղվելու է հայերի իրավական կարգավիճակի հաստատմամբ։ Այդ նպատակով հանձնարարական է տրվել հաշվառել Արցախի հայերին ու դա «հարմարավետ» իրագործելու համար օգտագործելու են էլեկտրոնային համակարգ։Նախնական գրանցումը թույլ կտա արցախցիներին օգտվել, այսպես կոչված, «պետական ծառայություններից»։
Հաշվառման համար արցախահայությանը ներկայացրել են կոնտակտային տվյալներ։
Կարինե Սարգսյան