Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասների տեղափոխել են ԱՄՆ և Բելգիա՝ բուժումը շարունակելու համար

Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։ Հայտնում են Առողջապահության նախարարությունից:

Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումը շարունակում է 12 պացիենտ։

Spread the love