«Ուրվական» անունով հայտնի էլիտար ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ռոյ Լևին երեկ զոհվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման զինյալների հետ հարավային Ռեյմ համայնքում մարտերի ժամանակ, հայտնում է Times of Israel-ը։
«Նա խիզախորեն ղեկավարում էր իր թիմը՝ Ռեյմ կիբուցում առաջինը մտնելով կռվի մեջ, որպեսզի փրկի քաղաքացիներին, որոնք պաշարված էին իրենց տներում», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով, փոխհրաձգության ժամանակ սպանվել է մոտ 10 պաղեստինցի զինյալ։ Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը հրապարակեց ևս 17 զինվորականների անուններ, որոնք զոհվել էին երկրի հարավում տեղի ունեցող մարտերում: