Խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Այսպես է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը մեկնաբանել РБК-ի այն հարցը, թե արդյո՞ք Մոսկվան դիրքորոշում ունի Ադրբեջանի իշխանությունների կողմից ձերբակալված կոնկրետ գործչի (Արցախի նախկին պետնախարար) Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, և պատրաստ է արդյոք. ինչ-որ բան անել այդ անձի հետ կապված:
«Ամենաընդհանուր ձևով կարող եմ ասել, որ խոսքն առաջին հերթին Հայաստանի քաղաքացիների կամ Ռուսաստանի քաղաքացիությունից ինքնակամ հրաժարվածների մասին է։ Ուստի այս հարցերը պետք է լուծվեն առաջին հերթին Հայաստանի, որի քաղաքացիներն են այդ մարդիկ, և Ադրբեջանի Հանրապետության իշխանությունների միջև։
Եվ ես կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել մի կարևոր ասպեկտի վրա, որին ես չեմ անդրադարձել։ Սա այն ասպեկտն է, որ ինչ-որ փուլում պաշտոնական Երևանը սկսեց ասել, որ ինքը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի ճակատագրի հետ, և դրա հետ կապված բոլոր հարցերը պետք է լուծվեն ղարաբաղցի հայերի ներկայացուցիչների և Ադրբեջանի իշխանությունների միջեւ երկխոսության շրջանակներում։ Սա նույնպես, ցավոք սրտի, եղել է։ Եվ ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում սրա վրա»,- նշել է նա։