Նիդերլանդները ռազմական ինքնաթիռ կուղարկի Իսրայել՝ իր քաղաքացիներին տարհանելու համար. ANP

Նիդեռլանդները չորեքշաբթի ռազմական ինքնաթիռ կուղարկի Իսրայել՝ երկիրը լքել ցանկացող քաղաքացիներին վերադարձնելու համար, հայտնում է հոլանդական ANP լրատվական գործակալությունը՝ հղում անելով արտգործնախարար Հանկե Բրուինս Սլոտին։

Բրուինս Սլոտը նաև ասել է, Նիդեռլանդների քաղաքացիների համար, ամենայն հավանականությամբ, հասանելի կլինի KLM մարդատար ինքնաթիռը, որով նրանք կարող են տուն վերադառնալ:

Ինչպես հայտնում է ANP-ն, Իսրայելում գտնվող մոտ 200 Հոլանդիայի քաղաքացիներ հետաքրքրություն են հայտնել այդ թռիչքների նկատմամբ։

 

Spread the love