ՀԱՄԱՍ-ի դաժանությունը նման է ԴԱԻՇ-ի ամենասարսափելի վայրագություններին. Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից սահմանամերձ քաղաքներում իսրայելցի խաղաղ բնակիչների կոտորածը «ակնհայտ չարիք է»:

«Այս կյանքում կան պահեր, և ես դա նկատի ունեմ բառացիորեն, երբ մաքուր, անարատ չարիք է պատում այս աշխարհին: Իսրայելի ժողովուրդը նման պահ ապրեց այս շաբաթավերջին»,- ասել է Բայդենը։

«ՀԱՄԱՍ-ի դաժանությունը, այս արյունարբուությունը հիշեցնում է ԴԱԻՇ-ի ամենասարսափելի վայրագությունները: Եվ, ի դժբախտություն հրեա ժողովրդի, սա նորություն չէ։ Այս հարձակումը ջրի երես դուրս բերեց ցավալի հիշողություններ և սպիներ, որոնք թողել են հազարամյակների հակասեմականությունը և հրեա ժողովրդի ցեղասպանությունը»,- հավելել է նա:

ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքով զոհված ամերիկացիների թիվը հասել է առնվազն 14-ի, ասել է ԱՄՆ նախագահը։

Spread the love