Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանի որոշմամբ՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը եւ Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը:
Նույն որոշմամբ՝ Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Պետրոս Սարգսյանին:
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Կարապետյանին:
Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները վերապահվել են նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Դավիթ Բալասանյանին:
Հիշեցնենք, որ Արամ Ազատյանը, Հակոբ Բալայանը եւ Կամսար Բաբինյանը Երևանի ավագանու անդամ են և այսօր մասնակցել են ավագանու անդրանիկ նիստին: