Դոլարն ու եվրոն մի քանի օրվա անկումից հետո, այսօր թանկացել են. աճել է նաեւ ռուբլու փոխարժեքը

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 12-ին, կազմել է 397.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.49 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 422.29 դրամ (աճել է 3.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 488.98 դրամ (աճել է 3.14 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.10 դրամ (աճել է 0.14 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 397-400 դրամով, վաճառվում է 409-415 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 414-422 դրամով, վաճառվում է 438-443 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.03-4.12 դրամով, վաճառվում է 4.20-4.43 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 400-405 դրամով, վաճառվում՝ 413-415 դրամով:

Եվրոն գնվում է 425-428 դրամով, վաճառվում է 437-440 դրամով:

Ռուբլին գնվում է 4.05-4.10 դրամով, վաճառվում է 4.25 դրամով:

Spread the love