Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-15-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով, 16-ի ցերեկը նույնքան կնվազի։
NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում հոկտեմբերի 13-ի ցերեկը, 14-15-ին, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 16-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +21+23։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
- Շիրակում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +15+20,
- Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -1+3, ցերեկը՝ +15+18,
- Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +20+22,
- Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ -1+4, ցերեկը՝ +14+18,
- Լոռիում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +17+20,
- Տավուշում՝ գիշերը՝ +4+8, ցերեկը՝ +19+22,
- Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +14+17,
- Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +19+23,
- Արարատում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +23+25,
- Արմավիրում՝ գիշերը՝ +6+8, ցերեկը՝ +22+24,
- Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+16,
- Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +22+24,
- Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +7+9, ցերեկը՝ +19+22,
- Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+17: