Երևանում թալանել են 83-ամյա թոշակառուին` տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ

Երևանի Գաջեգործների փողոցի շենքերից մեկում թալանել են 83-ամյա Հակոբ Մ.–ի բնակարանը՝ տանելով շուրջ 8 մլն 435 հազար ՀՀ դրամ։ Հայտնում է shamshyan.com-ը։

Թոշակառու տղամարդը դեպքի մասին ահազանգել է հոկտեմբերի 13-ին և նշել, որ գողությունն ամենայն հավանականությամբ եղել է հոկտեմբերի 11-ին՝ ժամը 15:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում։

Հակոբ Մ.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ իր բնակարանից գողացել են 1 մլն 100 000 դրամ, 100 000 ՌԴ ռուբլի և 17300 ԱՄՆ դոլար: Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու Քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Spread the love