ԱՐԶՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ , ՍՊԱՍՎՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ. ԲԱՑԱՌԻԿ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ. ԱԼԵՔՍԱՐԴՐ ՄԻՐԶՈԵՎԻ ՀԵՏ

ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են սպասվում  հոկտեմբերի 29-ին   հանրապետությանազգային փոքրամասնություն  ձևավորված  ասորական երկու՝ Արզնիում և Վերին Դվին համայնքներում:

Արզնիում սպասվում են թեժ ընտրություններ, ընտրապայքարի են դուրս եկել 5 թեկնածուներ, նրանցից  ոմանք ջանք չեն խնայում մյուսների անունը (սևացնելու գործում) , սակայն այս ֆոնին ինչպես ասում են արզնու բնակիչներից ոմանք ամենահամեստ ու համայնքային նշանակության աշխատանքներ կատարած թեկնածուն դեռևս գործող համայնքապետ ԱԼԵՔՍԱՆԴՐ  ՄԻՐԶՈԵՎՆ  Է:

 Progressarmenia.com եվ ԶՐՈՒՅՑը այցելել է   Արզնի, որտեղ զրուցեցինք առաջադրված թեկնածուներից գործող համայնքապետՀայկական բանակի   բարձրաստիճան սպա ,  ՔՊ իշխող կուսակցության կողմից առաջադրված կուսակցական թեկնածու Ալեքսանդր Միրզոևի հետ։

-Պարոն Միրզոև, որպեսզի  մերկապարանոց չհնչի  հարցը կփորձենք հասկանալ  թե ի՞նչպես է ընթանում քարոզարշավը և ա՞րդյոք թեժ է այն:

-Նորմալ է ընթանում այս փուլում, բնականոն հունով, մնացածը՝ մեր բնակիչն իր գնահատականը կտա իր կատարած ընտրությունով։Կարծում եմ արզնեցին կընտրի այն թեկնածուին , ում աշխատանքը տեսել է և ծանոթ է նրա մարդկային որակներին:Ես քարոզարշավով չեմ զբաղվում և հանդիպումներ չեմ փնտրում բնակիչներիս հետ , քանի-որ անցած հինգ տարիները եղել են իմ կատարած աշխատանքների քննությունն ու արդյունքը՝ հերթական առաջադրման իմ որոշումը : Արզնեցիների համար իմ աշխատասենյակի դռները միշտ բաց են եղել , անկախ ընդունելության օրից կամ ժամից , այսպիսով ես համրում եմ ,  որ իմ աշխատանքները բաց ու թափանցիկ են բոլորի համար , ուստի ժողովրդի  դռները թակելու և իմ աշխատանքը ներկայացնելու կարիք չունեմ: Հավատում եմ , որ մեր ազգաբնակչությունը գիտակ է և կանի իր ճիշտ  ընտրությունը:Լարվածություն կա այնքանով որքանով փորձում են  մեր ազգաբանկչությանը ապակողմնորոշեն տներն այցելելով  և  ավելին քան կարող են խոստումներ տալով:

 

Համայնքային նշանակության ի՞նչ էական խնդիրներ եք լուծելնախորդ տարիներին և առաջիկա ծրագրերը  վերընտրվելու պարագայում ո՞րոնք են լինելու:

-2018 թվականին երբ ընդունեցի բյուջեն չէր գերազանցում  մի քանի տասնյակ միլիոն դրամը  իսկ իմ պաշտոնավարման անցած 5 տարիներին հասցրել ենք հասնել մի քանի հարյուր միլիոնի, որը ծառայում է մեր համայնքի ազգաբնակչությանը և համայնքին: Մասնավորապես ցանակնում եմ նշել Կառավարության սուբվենցիոն ծրագրով 475 մլն դրամ արժողությամբ  10 կմ երկարությամբ ոռոգման ջրի  համար նախատեսված  ներքին ցանցի ծրագիրը, որից  166 մլն 200.000 դրամը համամասնորեն  մասնակցում է մեր համայնքը սեփական բյուջեյով: Համայնքի համար ստեղծել ենք ավտոպարկ , որտեղ ձետեղել ենք  մի քանի  անհրաժեշտ մեքենաներ այդ թվում ՝ աղբահավաք մեքենա, ջրցան մեքենա, աղբարկղեր,  ավտոբուս  39 մլն դրամ արժողությամբ (անվճար ծառայում է մեր համայնքի ուսանողների համար): Այսպիսով մեր աշխատանքները չեն ավարտվում , ունենք ձեռքբերում ասֆալտապատման, գիշերային լուսավորության և այլ ենթակառուցվածքներում զգալի ձեռքբերումներ: Վիոլիա ջրի հետ համատեղ փոխում ենք մեր գյուղի խմելու ջրի ամբողջ ցանցը, արդեն երրորդ փուլն ավարտում ենք, երևի հաջորդ տարի՝ չորրորդ փուլով ամբողջը կավարտենք։

 

Մանկապատանեկան, մշակութային ոլորտում ի՞նչ ձեռքբերումներ ունեք հաշվի առնելով ասորական համայնքի առանձնահատկությունները:

-Ունենք հայ-ասորական  մշակույթի տուն, որի գույքը  ապահովում է համայնքի միջոցներով,  համայնքն ունի նաև հայ –ասորական   եկեղեցի, որը  վերջերս է վերակառուցվել, շինարարկան գործին մեր համայքը դերդրում է կատարել ավելի քան 1 մլն դրամի չափով : Գյուղի հիմանական դպրոցը , որը մեր ենթակայության տակ չէ , սակայն մեր երեխաների համար ձեռք ենք բերել տաք սննդի համար խոհանոցային անհրաժեշտ  պարագաներ ինչպես նաև ապահովել ենք գույքով, կատարել ենք վերանորոգման աշխատանքներ: Մշտապես աջակցում  ենք դպրոցին: Ունենք 2 պարի խմբակ , որի գործունեությունը  կրկին ապահովում ենք մենք: Համայնքում գործում է երկու խմբանոց հրաշալի մանկապարտեզ, որին նախատեսում ենք առաջիկայում ավելացնել ևս  մեկ խմբով:Առաջիկա ծրագրերից նախատեսվում է իրականացնել  բազմապրոֆիլ մարզադաշտի կառուցումը, որը  կունենա առանձին խաղահրապարակներ միաժամանակ  կծառայի նաև  մեր ազգաբնակչությանը , որպես ժամանցի հրաշալի վայր:

Պարոն Միրզոև ի՞նչպես կբացատրեք թեկնացուների առատությունը և ի՞նչպես եք գնահատում  Ձեր վերընտրվելու հնարավորությունը։

– Կարծում եմ  մեր համայնքն  ունի մեծ զարգացման հեռանկար և ապագա: Եթե այն առանձին ազգային  փոքրամասնություն ունեցող համայնքի կարգավիճակ ձեռք բերած չլիներ և  անցած տարիների մեր աշխատակազմի , ժողովրդի և ավագանու ներուժի ներդրման համախմբման արդյունքը  չլիներ,  հազիվ թե  այսօր այսքան բյուջե  ունեցող օրինակելի համայնք  համարվեյինք,  դրա համար էլ  ենթադրում եմ , որ այսքան  գայթակղիչ չեր լինի  թեկնածուների համար:Իսկ իմ ընտրվելու հնարավորությունը  կարծում եմ ինձ ճանաչողները  կտան հոկտեմբերի 29-ին:

-Ի՞նչպես  է համայնքը հոգացել արցախահայերի հարցերը:

-Դեռևս 2020 թվականի 44 օրյա պատերազմից հետ , Արզնի համայնք էին եկել շուրջ 600 մեր հայրենակիցներ, սակայն հետագայում հետ վերադարձից հետո դեռևս 100 արցախահայեր մնացել էին մեր համայնքում , որնոնք  մշտական բնակություն էին հաստատել ձեռք բերել բնակարաններ և այլն: Իսկ այս տարվա սեպտեմբերի 19-ի Ադրբեջանի հարձակումենրից հետո մեզ մոտ եկան բռնի տեղահանված շուրջ 500 արցախահայեր, այսպիսով մեր համայնքում իրենց հանգրվանն են գտել ընդհանուր առմամբ 630  մեր հայրենակիցներ: Մենք նրանց համար ձեռք ենք բերել կենցաղային անհրաժեշտ պարագաներ (լվածքի մեքենա, կենցաղային  գույք) որպեսզի մի փոքր մեղմենք նրանց  բարդ կենցաղային պայմանները: Բոլորը ապահոված են տանիքներով , ոմանք բնակվում են առողջարանային  մասնաշենքում , ոմանք էլ տներում , ապահոված են սննդով և այլ առաջնային համարվող  պարագաներով:

 

՞րն է Ձեր նշանաբանը:

Շարունակենք միասին՝ հաղթանակները տոնելու համար։

-Ձեր կոչըհամայնքի  ընտրողներին

-Ցանկանում եմ , որ ակտիվ մասնակցեն  ընտրությանը: Իսկ մեր արզնեցիներին  անկախ  ազգությունից քանի-որ մեզ մոտ ապրում են շուրջ 10 ազգեր ՝ կոչ կանեի, որ նրանք  իրոք ճիշտ  և մտածված կատարեն  իրենց ընտրությունը, քանի-որ ղեկավար լինելը  հեշտ չէ այն պետք է վաստակել , խնդիրներին արագ արձագանքելու հմտությամբ և լուծելու կարողությամբ ,  հետագիծ ունեցող անհատը կարող է  հավակնություն ունենալ  կանգնել   բնակչի  կողքին  և  զարգացնել ԱՐԶՆԻ  համայնքը :

 

 

Հարցազրույցը ՝ ԿԱՐԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆԻ

 

 

Spread the love