ՏԻՄ ղեկավարի ընտրություններ են սպասվում հոկտեմբերի 29-ին հանրապետության, ազգային փոքրամասնություն ձևավորված ասորական երկու` Արզնիում և Վերին Դվին համայնքներում:
Արարատի մարզի Վերին Դվին համայնքն ասորական հավաքական միավորված գյուղ է, որն ունի իր զարգացած ենթակառուցվածքները և ծրագրային հեռանկարները կախված առաջիկա ընտրության արդյուքներով պայմանավորված:Գյուղի զարգացման ի՞նչպիսի ծրագրեր ունեն թեկնածուները մենք փորձեցինք այս անգամ հանդիպել Վերին Դվինում առաջադրված թեկնածուներից ՎՅԱՉԵՍԼԱՎ ՅԱԿՈՎԼԵՎԻ հետ:
-Պարոն Յակովլեվ ներկայցրեք Ձեր ինքնաառաջադրման պատճառները և համայնքի զարգացման հետ կապված՝ ծրագրերը:
-1827-28 թվականներից հիմանադրվել է ասորական համայնքը:Այն ինքնուրուն է իր մշակույթի , լեզվի , կրոնի , եկեղեցու պահպանման հարցերում: Բացի այդ մեր համայնքի շուրջ 85 %-ը ասորաբնակ է եվ մենք միասնական ենք մինչ օրս: Ունենք մեր եկեղեցական տոները , որը յուրաքանչյուր տարի նշում ենք և կազմակերպվում է այլ մշակութային ծրագրեր մեր համայնքի և դրսից եկող հյուրերի համար:Մենք ունենք շուրջ 200 տարվա եկեղեցի, գյուղի մշակույթի զարգացած տուն ինքնուրույն ենթակառուցվածքներ, որը մենք ստեղծել ենք մեր գյուղացիների հետ միասին մեծ նվիրումով: Ես ցանկանում եմ որ բոլորս միասնական ուժերով անկախ մեր տեսակետներից տեր կանգնենք մեր համայնքին և լինենք միասնական անկախ թե ով է առաջադրել իր թեկնածությունը, կարևորը մեր համայնքի զարգացումն է և նրա ապագան :
Իսկ ինչ վերաբերվում է իմ ծրագրերին ես պատրաստ եմ իմ ուժերի ներածին չափով կանգնել մեր համայնքի և յուրաքանչյուր բնակչի կողքին: Բոլորը ինձ լավ ճանաչում են, որ ես գործի մարդ եմ՝ միշտ իմ ասածի տերն եմ :
-Ի՞նչու որոշեցիք առաջադրել Ձեր թեկանածությունը, ի՞նչ ծրագրեր ունեք, որ պատկերացնում եք կարող եք առաջ տանել համայնքը:
-Ցանկանում եմ գյուղի համար ամեն ինչ անել , որ գյուղը ավելի զարգանա իր ենթակառուցվածքները լինեն բարեկարգ և այն խնդիրները , որոնց մասին բարձրաձայնում են ինձ ՝ մեր գյուղացիները ես կարողանամ լուծելի դարձնել:Ես առաջնային լուծման ծրագիր տեսնում եմ փողոցների ասֆալտապատման և մայթերի բարեկարգման աշխատանքները, դաշտամիջյան ճանախարհների խնդիրը օրակարգային է, խմելու ջրի հարցը, որոնք խորհրդային տարիներից մնացել են արդեն իրենց դարն ապրել են և մաշվածությունը այնքան խորն է և կոռոզիայի ենթարկված, որ ժամանակ առ ժամանակ խողովակը ծակվում է, նրա մեջ լցվում են ամեն տեսակ (բակտերիա ու հող) հետադարձ ջրի հետ ծորակը բացելիս գալիս է այտեղից որդն ու ավազի մնացորդները, սակայն մինչ օրս դրանով լուրջ զբաղվող չկա և չի եղել:Ես պատրաստ եմ գյուղի խնդիրները իմ անձնական խնդիրը դարձնել կանգնել մեր յուրաքանչյուր բանկչի կողքին , նրա հոգսը կիսել քանի-որ մենք բոլորս ունենք նույն խնդիրներն ու գյուղը դարձնել յուրաքանչյուրիս համար հարազատ մի օջախ, որտեղ սիրով կարողանանք ապրել ու զարգացնել հավասար պայմաններում:
–Պարոն Յակովլեվ ի՞նչպես եք տեսնում թեկնացուների առատությունը և ի՞նչպես եք գնահատում Ձեր ընտրվելու հնարավորությունը։
-Եթե իմանայի , որ գյուղում ինձ չեն ընդունում և իմ շանսերը բավարար չեն, ես չէի առաջադրվի:Հաշվի առնենք, որ ես ոչ մեկի հովանավորությունը և աջակծությունը չունեմ բացի իմ ժողովրդից, ովքեր ինձ լավ են ճանաչում, ես էլ իմ հերթին միշտ եղել եմ նրանց և մեր գյուղի կողքին: Երբ գյուղին եվ գյուղացիներին որևէ խնդիրներ են ունեցել , առավել եվս իմ մասնագիտության հետ կապված, ես առանց երկար մտածելու միշտ գնացել եմ այն ճանապարհով , որ կարողանամ օգտակար լինել:Կարծում եմ, որ իմ հաջողության գրավականը դրանում է կայանում:
-Ո՞րն է Ձեր նշանաբանը:
Մեր համայնքը մեր տունն է , որը միասին բոլորս պետք է շենացնենք , ստեղծելով հավասար պայմաններ մեր ժողովրդի համար:Սա կարգախոս չէ սա իմ սրտի խոսքն է , որը գործ է դառնալու :
-Ձեր կոչը, համայնքի ընտրողներին
-Ցանկանում եմ , որ ակտիվ մասնակցեն սպասվող ընտրությանը: Իսկ մեր դվինցիներին անկախ ամեն ինչից կոչ կանեի, որ նրանք իրոք ճիշտ և մտածված կատարեն իրենց ընտրությունը, քանի-որ ղեկավար լինելը հեշտ չէ այն պետք է վաստակել , խնդիրներին արագ արձագանքելու հմտությամբ և լուծելու կարողությամբ , թող հաղթի արժանավորը , որին կընտրի գյուղացին Վերին Դվինը զարգացնելու համար :
Լրատվություն Ն. ՍԱՀԱԿՅԱՆ