ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ.ՄԻԱԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ.(ֆոտոշարք)

Ինչպես տեղեկացանք «Աստղիկ»բկ-ն հերթական հաջողություններն ու ձեռքբերումներն է արձանագրել ինչպես կենտրոնի գործունեությունը ընդլայնելու մարզային  կենտրոններ  բացելու ծրագրերում այնպես էլ  գնահատվել է տարբեր չափորոշիչներով գնահատող կազմակերպությունների կողմից:Մասնավորապես  բժշկական կենտրոնի պաշտոնական  էջից տեղեկանում ենք , որ օրեր առաջ Փարիզի թագավորական պալատում կայացավ ​ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» միջազգային մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխության շրջանակներում​ «ՈՐԱԿԻ ՆՇԱՆ.ՓԱՐԻԶ 2023» պատվավոր մրցանակի արժանացան Հայաստանում և Ֆրանսիայում մեծ ավանդ ունեցող բժիշկներ, ինչպես նաև առողջապահության ոլորտում հաստատուն տեղ ունեցող բուժ. հաստատություններ:ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉ անվանակարգում պատվոգրի արժանացավ Աստղիկ բկ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը: Միաժամանակ տեղեկացնենք, որ նույն աղբյուրի համաձայն վերջերս Լոռու մարզի հեռավոր Տաշիր համայնքում բացել է մասնաճյուղ:Կարևորելով մարզերում բկ-ների խթանման և ժամանակակից  բժշկությունը և նրա ծառայությունները հասանելի դարձնելը մարզերին կենտրոնը որդեգրել է  բժշկական ծառայությունները մատչելի և հասանելի դարձնելը մեր հեռավոր բնակավայրերին, որպեսզի մայրաքաղաք հասնելու անհրաժեշտությունը  նվազեցվի  տեղում ստանալով մասնագիտական (խորհրդատվություն, ծառայություն և այլ անհրաժեշտ բժշկական միջամտություններ):
    Աստղիկ բկ-ի մասնաճյուղը բացվեց Տաշիր քաղաքում։
Աստղիկ բկ-ի զարգացումը դեպի մարզեր սկսվել է Լոռվա մարզից, երբ հունիս ամսին բացվեց հեմոդիալիզի բաժանմունքի մասնաճյուղը Ստեփանավան քաղաքում։ Կենտրոնի ղեկավարության համար կարևոր է միջազգային չափանիշներին համապատասխան որակյալ, բարձրակարգ բուժօգնությունը հասանելի դարձնել ՀՀ մարզերի բնակչության համար։
Մասնաճյուղում աշխատելու են Աստղիկ բկ-ի մասնագետները` աջակցելով և սեփական փորձով կիսվելով տեղի մասնագետների հետ։ Պարբերաբար մասնագիտական այցով մարզում կլինեն նաև Աստղիկ բկ-ի բաժանմունքի ղեկավարները։
Կարևոր է նշել, որ առաջիկա 6 ամսվա ընթացքում բոլոր կոնսուլտացիաներն ու գործիքային հետազոտությունները կիրականացվեն ԱՆՎՃԱՐ, իսկ լաբորատոր հետազոտությունները` 40% զեղչով։ Ծրագրերը կլինեն շարունակական:
 Կարինե Սարգսյան
Spread the love