ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 25-ին, կազմել է 402.40 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.04 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 425.46 դրամ (նվազել է 2.01 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 487.79 դրամ (նվազել է 3.57 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.32 դրամ (աճել է 0.02 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 396-400 դրամով, վաճառվում է 405-408 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 416-426 դրամով, վաճառվում է 430-438 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.02-4.30 դրամով, վաճառվում է 4.42-4.50 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 400 դրամով, վաճառվում՝ 406 դրամով:
Եվրոն գնվում է 423-425 դրամով, վաճառվում է 431 դրամով:
Ռուբլին գնվում է 4.25-4.27 դրամով, վաճառվում է 4.35-4.40 դրամով: