Բայդենը հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար Կոնգրեսից 200 միլիոն դոլար է խնդրել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին խնդրել է Միացյալ Նահանգների հրեական և մահմեդական համայնքների պաշտպանության համար շտապ 200 միլիոն դոլար հատկացնել:

Հյուսիսային Ամերիկայի հրեական դաշնությունների (JFNA) ղեկավարությունը ողջունել է Բայդենի նախաձեռնությունը և ասել, որ անվտանգության միջոցների ուժեղացումը Մերձավոր Արևելքի հակամարտության համատեքստում անհրաժեշտ է, գրում է VВести Изариля-ն։

«Ցավոք սրտի, մենք մեր սեփական փորձից գիտենք, որ Իսրայելի վրա յուրաքանչյուր ահաբեկչություն հակասեմականների համար բռնություն գործադրելու խթան է դառնում», – նշել է JFNA-ն:

Spread the love