Գազայի հատվածում իսրայելական ռազմական հարձակումները վաղուց դադարել են ինքնապաշտպանական լինելուց և վերածվել են ջարդերի։ Նման կարծիք է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Գազայի վրա հարձակումները վաղուց արդեն վերածվել են ինքնապաշտպանությունից դեպի բացահայտ դաժանություն, ջարդ ու բարբարոսություն: Նրանք, ովքեր խոսում են մարդու իրավունքների և ազատությունների մասին, արդեն 19 օր անտեսում են Գազայի ճնշված բնակչության կյանքի իրավունքը»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է արեւմտյան երկրներին Իսրայելին անվերապահ աջակցության պատճառով միջազգային իրավունքը խախտելու մեջ։
«Արևմտյան բոլոր երկրներն անվերապահորեն աջակցում են այդ հարձակումներին։ Ի՞նչ եղավ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի հետ: Չե՞ք նայում, թե այնտեղ ինչ է գրված։ Նրանք նայում են, երբ դա իրենց հարմար է: Որովհետև մուսուլմանների արյուն է թափվում։ Օգնության նավի փոխարեն ավիակիր ուղարկելով՝ նրանք ցույց տվեցին, թե ինչպիսի լոբբի են սպասարկում։ Սա կոչվում է կեղծավորություն»,- նշել է Թուրքիայի նախագահը։