Զգուշացում Իսրայելին. Գազայի հաղթանակը բխում է Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների շահերից

Գազայում հաղթանակը նշանակում է Պաղեստինի ժողովրդի հաղթանակ, իսկ Գազայի հաղթանակը բոլոր իսլամական երկրների ու տարածաշրջանի հաղթանակն է և համապատասխանում է Եգիպտոսի, Հորդանանի, Սիրիայի, Լիբանանի և այլ երկրների ազգային շահերին։ Այս մասին հայտարարել է Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլան։

Ըստ նրա, Իրաքում իսլամական դիմադրությունը կարող է նոր փուլ թևակոխել, հայտնում է IRNA-ն։

«Գազան կհաղթի, և Պաղեստինը կհաղթի: Մեր համառությունն ու համբերությունը կհանգեցնեն միանշանակ հաղթանակի»,- ասել է Հասան Նասրալլան:

Նա հավելել է, որ եթե Իսրայելը նախատեսում է կանխարգելիչ հարձակում իրականացնել Լիբանանի վրա, ապա դաամենակոպիտ սխալը կլինի։

 

Spread the love