«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք». Եռաբլուրում Ամանորի գիշերը խոնարհման երեկո կլինի Posted on January 1, 2022January 1, 2022 by nazaryan.vigen.99.vn Այլ նյութեր Մեծ Բրիտանիան կարող է ձերբակալել Նեթանյահուին ՄՔԴ-ի հրամանով, եթե նա այցելի երկիր Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով Ադրբեջանի խորհրդարանում քննադատել են Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Անվանվել են ավանդական քաղցրավենիքին ավելի քան տասն առողջարար այլընտրանքներ Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային խնդիրները Ամանորի գիշերը Եռաբլուրում տեղի կունենա հիշատակի եւ խոնարհման միջոցառում՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով։«Սա ոչ թե համերգ է, այլ՝ խոնարհման երեկո. ակցիայի է նման, որովհետեւ հարթակ են դուրս գալու 94 հոգի, նրանցից ոչ բոլորն են բեմի մարդ. բժիշկներ, սպորտսմեններ կան, որոնք երգելու են եւ ասմունքեն։ Երգերի տեւողությունը կլինի մեկուկես, իսկ ասմունքը կես րոպե։ Քանի որ խոնարհման երեկո է, որոշել ենք, որ երաժշտական բոլոր ժանրերի ներկայացուցիչներից էլ լինեն։ Ելույթներից հետո որեւէ հայտարարություն չի լինի, բոլորը իրենց ձեռքի լույսը կկախեն Կենաց ծառից՝ «Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» կարգախոսը ասելով։ Ստացվում է, որ դատարկ Կենաց ծառը լուսավորվում, վերածնվում է, որպես միասնականության եւ վերածննդի խորհրդանիշ»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց երգիչ, ազատամարտիկ Դավիթ Ամալյանը, որը 44-օրյա պատերազմում կորցրել է իր ավագ որդուն՝ Վարդանին։Խոնարհման միջոցառումը կսկսվի ժամը 23։00–ին, կտեւի մեկուկես ժամ։ Այն հեռարձակվելու է ուղիղ կապով։ Այս տարի միջոցառմանը Դավիթ Ամալյանը ելույթով հանդես չի գա։ Նրա խոսքով՝ չեն ցանկացել կրկնօրինակել անցյալ տարվա խոնարհման երեկոն։«Ձեր լռությանը ես լույս եմ պարտք» խորագրով խոնարհման միջոցառման ռեժիսորը Արթուր Սահակյանն է, գրական խմբագիրը՝ Լեւոն Գալստյանը, երաժշտական խմբագիրը՝ Արտյոմ Հակոբյանը, տնօրենը՝ Հրաչ Բադալյանը եւ Տարոն Շահբազյանը, նկարիչը՝ Դավիթ Մինասյանը։Հիշեցնենք, որ նախորդ տարի Ամանորի գիշերը Եռաբլուրում նույնպես տեղի էր ունեցել խոնարհման երեկո, որի ընթացքում երգել էր նաեւ Դավիթ Ամալյանը։ Post Views: 39 Spread the love