Ատոմային ռումբերի կիրառման մասին՝ Իսրայելի ռեժիմի նախարարի հայտարարությունները վկայում են դիմադրության դեմ պայքարում ռեժիմի իրական պարտության մասին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ և կայուն գործողություններ ձեռնարկեն՝ զինաթափելու այս բարբարոս ապարտեիդի ռեժիմը: Վաղն ուշ կլինի։ Այս ցեղասպանության ողջ պատասխանատվությունը կրում է Սպիտակ տունը»,- նշել է նա։