Պուտինը դեռ հայտարարություն չի արել 2024թ. ընտրություններին իր մասնակցության մասին. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ որեւէ հայտարարություն չի արել 2024թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին, ընտրարշավը դեռ չի հայտարարվել, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է  Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ավելի վաղ «Ռոյթըր» գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, տեղեկացրել էր, որ Պուտինն իբր արդեն որոշում կայացրել է 2024թ. նախագահական ընտրություններին մասնակցելու մասին։

«Պուտինը ոչ մի հայտարարություն այս հաշվով դեռ չի արել։ Ընտրարշավն ինքն էլ դեռ պաշտոնապես հայտարարված չէ»,- ասել է Պեսկովը։

Spread the love