ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ առաջինը բանկային շուկայում SatisfAI-ի միջոցով մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ SatisfAI հաճախորդների փորձառության կառավարման հարթակի միջոցով  առաջինը Հայաստանի բանկային համակարգում մեկնարկել է հաճախորդների գոհունակության հարցումներ՝ միջազգային հանրահայտ NPS մեթոդաբանությամբ։

Կարևորելով հաճախորդների դրական փորձառության շարունակական բարելավումը և շուկայում լավագույն ծառայությունների մատուցումը` Բանկի ֆիզիկական անձ հաճախորդները ցանկացած մասնաճյուղում կատարված գործարքի ավարտից հետո այսուհետ կստանան ՍՄՍ-հաղորդագրություն` Բանկից ստացած տպավորությունը 0-ից 10 սանդղակով  գնահատելու նպատակով:

NPS հարցումը սպասարկման ոլորտում լայնորեն տարածված և ընդունված մեթոդաբանություն է, որն օգտագործվում է ընկերության հանդեպ հաճախորդների հավատարմության և բավարարվածության աստիճանը պարզելու համար: Հասկանալով հաճախորդների տրամադրվածությունը` այն թույլ է տալիս բացահայտել Բանկի գործելաոճի կամ վերջինիս մատուցած պրոդուկտների և ծառայությունների ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ենթակա ոլորտները, կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ մատուցելով բարձրակարգ սպասարկում, հաճախորդների պահանջներին և կարիքներին համապատասխան ծառայություններ:

Առաջիկայում Բանկը նախատեսում է ընդլայնել հարցումների ուղարկման եղանակների շրջանակը` անցնելով թվային հարթակների. հարցումներն ուղարկվելու են նաև էլեկտրոնային փոստի և Մոբայլ բանկ հավելվածի միջոցով:

Նման թափանցիկ հաղորդակցումը հաճախորդների հետ համահունչ է հաճախորդների սպասարկման ոլորտում գերազանց սպասարկում մատուցելու Բանկի ռազմավարությանը: Լավագույն սպասարկման հանձնառությամբ մեր նպատակն է գերազանցել հաճախորդների սպասելիքները` տրամադրելով բացառիկ ծառայություններ:

Մենք կարևորում ենք մեր հաճախորդների կարծիքները, իսկ նրանց գոհունակությունն ու հավատարմությունը մեր գլխավոր առաջնահերթություններն են։

 

ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԸ վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Spread the love